Ծրագիրը նախատեսված է 16+ անձանց համար, որոնք զենքի հետ վարվելու միջին եւ բարձր պատրաստվածություն: Դասընթացն անցկացնելու են «ԼՈՒԳԵՐ»-ի փորձառու հրահանգիչները:
- Զենքի հետ անվտանգ վարվելու հիմնական գիտելիքների ամրապնդում
- Դինամիկ հրաձգություն
- Հրաձգություն պահեստատուփի փոխումով
- Կրակի տեղափոխում թիրախից թիրախ
- Հրաձգություն թույլ եւ ուժեղ ձեռքերով
- Հրաձգություն տեղաշարժով
- Հրաձգություն տեղաշարժման ընթացքից
- Հրաձգություն տարբեր դիրքերից
Մարզումների քանակը` մինչեւ 4
Տեւողությունը՝ մինչեւ 60 րոպե 100 կրակոց
Զենքի ընտրությունը՝ «ԼՈՒԳԵՐ»-ի զինանոցի ողջ տեսականին
Լրացուցիչ պայմաններ
Բերված զինամթերքը պետք է համապատասխանի «ԼՈՒԳԵՐ»-ի պահանջներին: Հրաձիգի ցանկության եւ կրակագծի զբաղված չլինելու դեպքում, հրահանգչի որոշմամբ կարող է տրամադրվել լրացուցիչ 200 կրակոց՝ «ԼՈՒԳԵՐ»-ի գնացուցակին համարժեք: Տվյալ դեպքում հրաձիգին նաեւ հնարավորություն է տրվում օգտվել հրաձգարանի զինանոցից:

